
ՍՏԵՂԾՈՒՄ
Մենք կօգնենք ստեղծել ձեզ անհրաժեշտ թվային արտադրանքը՝ դիզայնի, բրենդինգի, ֆոտո, վիդեո, ձայնային արտադրության ոլորտում։

Այսօր արդեն գեներատիվ արհեստական բանականության և մարդկային ստեղծարար մտքի համագործակցության շնորհիվ սեղմ ժամկետներում հնարավոր է ստեղծել կոնտենտ, որի համար դեռ 1-2 տարի առաջ հսկայական ռեսուրսներ և գումարներ կպահանջվեին։ Մենք այստեղ ենք միավորելու մարդկային և համակարգչային միտքը՝ ձեր արտադրանքի համար լավագույն արդյունքն ապահովելու համար։
Մենք առաջարկում ենք՝
1․ Մշակել և ստեղծել ձեր ընկերության բրենդինգը՝ սկսած գաղափարից մինչև ամբողջական իրականացում։
2․ Ստեղծել ձեզ ցանկալի վիզուալ էլեմենտը՝ ցանկացած ֆորմատում՝ գովազդային պաստառների, սոցիալական և ցանկացած այլ հարթակների համար։
3․ Ստեղծել վիդեո հոլովակ՝ կատարել նկարահանումներ տեղում, ստեղծել անիմացիա, ձայնագրել ձայն, երաժշտություն։
4. Մշակել ձայնային լուծումներ՝ տեսահոլովակների, թարգմանությունների, երաժշտության և այլ կարիքների համար։
5․ Երաժշտության, երգերի ստեղծում։
6․ Արդեն պատրաստի հոլովակների վրա աշխատանք՝ ամենատարբեր փոփոխությունների կատարում։
7․ Ընկերության SMM կոնտենտի ստեղծում, տրամադրում։
8․ Ցանկացած տեսակի հոլովակների մոնտաժ, անիմացիաների ավելացում։
9. Կայքերի նախագծում, դիզայն, ստեղծում, հոսթինգի և դոմեյնային անվան գնում, վերջնական տեղադրում։
10․ Ֆիլմերի, հոլովակների ենթագրերի ստեղծում, տեղադրում։
Ենթագրերի թարգմանություն։

Մենք պատրաստ ենք քննարկել ձեր նախագծին համապատասխան լուծումները։ Կարող ենք նկարահանումներ և ձայնագրություններ կազմակերպել տեղում, և ստեղծել անիմացիա՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Հարկավոր է ընդամենը լոգո կամ մեկ փոքրիկ հոլովա՞կ։ Խնդիր չէ՛։ Կապ հաստատեք մեզ հետ, գրեք ձեզ անհրաժեշտ նյութի մասին և մենք անպայման կպատասխանենք՝ ուղարկելով ձեր անհատական գնառաջարկը։