Ընդլայնված իրականությունը (XR) արվեստում


Արվեստն ու XR (Վիրտուալ Իրականություն և/կամ Ընդլայնված Իրականություն) տեխնոլոգիաները փոխհամագործակցում են արդեն տևական ժամանակ. օրեցօր այս երկու ոլորտներն իրար են կապվում շատ ավելի հանդուգն, ծավալուն ու էքսպերիմենտալ նախաձեռնությունների տեսքով:

Ստորև ներկայացնում ենք 7 հանրահռչակ մշակութային կենտրոններ, որոնք ներառել են XR փորձառություններն իրենց աշխատանքային գործընթացներում։

Քլիվլենդի Արվեստի Թանգարան – ArtLens Ինտերակտիվ Փորձառություն

Քլիվլենդի Արվեստի Թանգարանը մշակել է «ArtLens» հարթակը՝ թվային լուծում, որն օգտագործում է AR և այլ ինտերակտիվ տեխնոլոգիաներ՝ պատկերասրահում արվեստի գործերը կենդանացնելու համար։ Այցելուները կարող են ուսումնասիրել հանրահայտ արվեստի գործեր, ծանոթանալ ստեղծագործական գործընթացին և նմուշների վրա տեսնել վերարտադրված համատեքստային շերտեր՝ պատմական ակնարկներով։

Լուվրի Թանգարան – Վիրտուալ Շրջայցեր և Թվային Փորձառություններ

Լուվրն առաջարկում է մի շարք վիրտուալ շրջայցեր և թվային ինտերակտիվ փորձառություններ, որոնք հնարավորություն են տալիս առցանց օգտատերերին ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել նշանավոր պատկերասրահներն ու հավաքածուները։

Այս XR մոտեցումը թույլ է տալիս դուրս գալ ֆիզիկական տարածքից ու նոր ձևերով փոխազդել արվեստի հետ:

Բրիտանական Թանգարան – VR Շրջայց Google Arts & Culture-ի միջոցով

Google Arts & Culture-ի հետ համագործակցությամբ Բրիտանական Թանգարանը առաջարկում է 360° շրջայցեր և VR փորձառություններ, որոնք թույլ են տալիս օգտատերերին վիրտուալ կերպով այցելել պատկերասրահներ և մանրամասն ուսումնասիրել արվեստի ու պատմական արժեքավոր իրերը։

Վան Գոգի Թանգարան (Ամստերդամ) – Խորասուզող VR Փորձառություններ

Վան Գոգի Թանգարանը VR տեխնոլոգիաների միջոցով առաջարկում է այցելուներին «տեղափոխվել» Վինսենթ վան Գոգի աշխարհը։ Այս ինտերակտիվ ցուցադրությունները հնարավորություն են տալիս հայտնվել նկարչի լանդշաֆտների ու արվեստանոցների ներսում՝ նոր ձևով ընկալելով նրա ստեղծագործությունները։

Նյու Յորքի Ժամանակակից Արվեստի Թանգարան (MoMA) – VR Ցուցադրություններ և Ինստալյացիաներ

MoMA-ն ներառել է VR տեխնոլոգիաները՝ ցուցադրությունների և թեմատիկ ինստալյացիաների միջոցով։ Այս XR նախագծերը հնարավորություն են տալիս մաքսիմալ ինտերգրվել առօրյա և ստեղծագործական գործընթացներին՝ բացահայտելով անսովոր լուծումներ ծանոթ խնդիրներին։

Այլ Իրականությունների Թանգարան (Museum of Other Realities — MOR)

Այս վիրտուալ թանգարանը միաժամանակ ստեղծագործողների, հետազոտողների և արվեստագետների համայնք է, որտեղ կարելի է կապ հաստատել, կիսվել և համատեղ փորձառություն ձեռք բերել նոր մեդիայի ոլորտում VR-ի միջոցով՝ աշխարհի տարբեր անկյուններից հավաքված մարդկանց հետ միասին։

Expo Dubai Xplorer

XR տեխնոլոգիաներով ստեղծված հարթակ, որը վիրտուալ տիրույթում վերստեղծում է «Dubai Expo» տարածքը՝ թույլ տալով այցելուներին ուսումնասիրել և փոխազդել միջոցառման ամենատարբեր մասերի և մասնակիցների հետ։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

hy