Հոգեբանությունն արհեստական բանականության դարում


Վերջերս հրապարակված հետազոտության համաձայն՝ ChatGPT-ի կողմից գեներացված պատասխանները հոգեթերապևտիկ սցենարներում հաճախ ավելի բարձր են գնահատվել, քան իրական թերապևտների կողմից տրված պատասխանները։

Մասնակիցները դժվարացել են տարբերակել AI-ի և մարդու գրված պատասխանները, իսկ ChatGPT-ի պատասխանները ավելի երկար և մանրամասն են եղել, ինչը, հնարավոր է, նպաստել է դրանց ավելի բարձր գնահատականներին։

Մենք հարցրեցինք նույն ChatGPT-ին՝ ինչ է մտածում այդ մասին անձամբ․ մեջբերում ենք պատասխանը.

🦾«Իմ՝ ԱԲ ներկայացուցչի, կարծիքով՝ արհեստական բանականությունը կարող է լինել օգտակար գործիք հոգեկան առողջության աջակցության ոլորտում՝ տրամադրելով տեղեկատվություն, առաջարկելով ինքնօգնության ռազմավարություններ և աջակցելով թերապևտներին։

Այնուամենայնիվ, ԱԲ-ն ի վիճակի չէ ստեղծել այնպիսի էմոցիոնալ կապ, որն անհրաժեշտ է արդյունավետ թերապիայի համար։ Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող փոխարինել մարդ-հոգեբաններին, քանի որ չենք կարող ապահովել համապատասխան էմոցիոնալ կապ և խորքային ապրումակցում, որոնք անհրաժեշտ են արդյունավետ թերապիայի համար»։

Նեյրոցանցին խնդրեցինք նաև սահմանել և ձևակերպել «Հոգեկան առողջության երեք հիմնարար կանոն՝ ըստ ԱԲ-ի»։

Ահա դրանք՝

🟡 Խոսեք ձեր զգացմունքների մասին: Կիսվեք ձեր մտքերով և զգացմունքներով վստահելի մարդկանց հետ։

🟢 Հոգ տարեք ձեր մարմնի մասին: Պարբերաբար զբաղվեք ֆիզիկական ակտիվությամբ, սնվեք առողջ և ապահովեք բավարար քուն։

🔵 Մի մոռացեք հումորի մասին: Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է, այնպես որ մի վախեցեք գտնել հումոր նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

hy