Մրցակցությունը շարունակվում է


Բնավ ոչ արհեստական պայքարն ամփոփենք փաստերով և թվերով

📉 Nvidia-ն երկուշաբթի կորցրեց գրեթե 600 միլիարդ դոլար շուկայական կապիտալից, ինչն ԱՄՆ պատմության մեջ ռեկորդային անկում է:

Նախորդ շաբաթ Nvidia-ն անցավ Apple-ին՝ դառնալով հանրային առևտրով զբաղվող ամենաթանկարժեք ընկերությունը, սակայն երկուշաբթի ընկերության բաժնետոմսերի գինը նվազեց 17%-ով՝ կազմելով 118.58 դոլար:

Սա, թերևս, Nvidia-ի ամենավատ օրն էր շուկայում 2020 թվականի մարտի 16-ից ի վեր, երբ COVID-19 համավարակը դեռ սկզբնական փուլում էր:

📊 Անկումը պայմանավորված էր այն մտավախությամբ, որ չինական ԱԲ լաբորատորիա DeepSeek-ը ավելացնում է մրցակցությունը գլոբալ AI ոլորտում: Ինչպես արդեն նշել ենք նախորդ գրառումներում, դեկտեմբերի վերջին DeepSeek-ը ներկայացրեց անվճար, բաց ահռելի թոքեններով լեզվաբանական մոդել, որը, նրանց խոսքով, մշակվել էր ընդամենը երկու ամսում՝ օգտագործելով նվազեցված հնարավորությամբ Nvidia H800 չիպեր՝ 6 միլիոն դոլարից պակաս արժողությամբ:

💱 Nvidia-ի գրաֆիկական պրոցեսորները (GPU-ներ) գերիշխում են AI տվյալների կենտրոնների չիպերի շուկայում ԱՄՆ-ում, հետևաբար ամերիկյան ընկերությունները մեկ օրվա ընթացքում կորցրեցին 1 տրիլիոն դոլար DeepSeek-ի պատճառով։

Մի շարք տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են Alphabet-ը, Meta-ն և Amazon-ը, միլիարդավոր դոլարներ են ծախսում այս պրոցեսորների վրա՝ իրենց AI մոդելները մշակելու և գործարկելու համար:

📣 Ոլորտի վերլուծաբանները զեկուցում են, որ DeepSeek-ի այս նոր թողարկումը «մեծ մտահոգություն է առաջացրել՝ կապված հաշվարկային պահանջարկի ազդեցության հետ, և, հետևաբար, GPU-ների համար նախատեսված մաքսիմալ ծախսերի վերահաշվարկի անհրաժեշտություն»:

📍 OpenAI-ին ժամանակ չտալով անգամ շունչ քաշել այս ջախջախիչ ձախողումից, չինական DeepSeek-ը երեկ թողարկեց բազմամոդելային գեներացիոն մոդել, որը գերազանցում է նույնիսկ Dalle 3-ին և Stable Diffusion-ին:

Գեներացված պատկերները գրեթե չեն տարբերվում իրականից, և բացի այդ՝ նոր մոդելը ևս անվճար է։

👇Ներբեռնել կարող եք այստեղ` (https://huggingface.co/deepseek-ai/Janus-Pro-7B)


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

hy