
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Ունեք նախագիծ, որ պարբերաբար թարմացման և սպասարկման կարի՞ք ունի։ Մենք առաջարկում ենք ճկուն փաթեթներ՝ կարող եք ընտրել մեր կողմից առաջարկվող ծառայությունների՝ հենց ձեզ հարմար տարբերակը։

Ձեր ժամանակն ամենակարևոր ռեսուրսն է։
Մենք առաջարկում ենք խնայել այն՝ հանձնելով ձեր կայքի, նախագծի, սոցիալական էջի սպասարկումը մեզ։ Մենք կստեղծենք պարբերաբար թարմացվող ու վառ կոնտենտ՝ լինեն դա լուսանկարներ, վիդեո, թե տեքստային լուծումներ։ Մենք աշխատում ենք տարբեր լեզուներով՝ այսպիսով իսկ հասանելի դարձնելով ձեր նախագիծն ավելի մեծ լսարանի համար։

Մենք առաջարկում ենք․
1․ Ձեր կայքի պարբերական թարմացումներ, սպասարկում։
Նորությունների, նոր բաժինների տեղադրում։
2․ Սոց․ հարթակներում Ձեր էջերի սպասարկում, թարմացումների տեղադրում տարբեր լեզուներով։
3․ Նախագծերի երկարաժամկետ պլանավորում և սպասարկում՝ անհրաժեշտության դեպքում հետագա սպասարկմամբ և աջակցմամբ։
4․ Ֆոտո, վիդեո, ձայնային ֆայլերի հետ երկարաժամկետ աշխատանք՝ պարբերական թարմացումներով։
5․ Աշխատանք տվյալների հետ՝ թարմացումներ նոր տվյալների առկայության դեպքում։
6․ Պարբերաբար անցկացվող բրեյնսթորմինգ՝ ձեր նախագիծը միշտ արդիական պահելու համար։

Եթե ուզում եք շարժվել ժամանակին համահունչ և միշտ արդիական պահել Ձեր արտադրանքը կամ ծառայությունը՝ գրեք մեզ, նկարագրեք ձեր նախագիծը կամ այն խնդիրը, որն ունեք։ Մեր թիմը մանրազնին կուսումնասիրի այն և կպատասխանի ձեզ՝ ուղարկելով հատուկ ձեզ համար կազմված անհատական գնառաջարկ։