
ԹՎԱՅՆԱՑՈՒՄ
Մենք առաջարկում ենք համակարգչային թվայնացման ծառայություններ՝ նորագույն տեխնոլոգիաների և լավագույն գործիքների միջոցով։

Ժամանակակից աշխարհում շատ կարևոր է անալոգային նյութերի թվային կրկնօրինակների ստեղծումը։ Մենք առաջարկում են անհատական լուծումներ ձեր նախագծի պահանջներին համապատասխան։ Ցանկանում եք ստանալ թվային արխիվ կամ գուցե ուզում եք բարելավել հին ձայնագրության որակը՝ հոգ չէ, Fluctu8-ը այստեղ է, որ օգնի ձեզ։
Մեր թվայնացման ծառայությունների շրջանակը բազմազան է։ Այլ ծրագերի հետ մեկտեղ մենք օգտագործում ենք նաև արհեստական բանականության և վիրտուալ իրականության գործիքները՝ ձեր նախագծին յուրահատուկ լուծումներ առաջարկելու համար։

Մեր թվայնացման ծառայությունների մեջ մտնում են՝
1․ Ձեր անձնական, աշխատանքային արխիվի թվայնացում, գունավորում և գունաշտկում։
Ֆոտոյից վիդեո արխիվների ստեղծում, նկարների «կենդանացում»։ Նկարների որակի բարելավում։
2․ Հին ձայնագրությունների, ձայնի վերականգնում, բարելավում։
Թվային և ոչ թվային կրիչների հետ աշխատանք։
3․ Վիդեոների վերականգնում։
Որակի բարելավում, գունավորում։ Հին տեսանյութերի շտկում։
4․ Տեքստային նյութերի վերականգնում։
Հին թերթերի, տարատեսակ տեքստերի վերականգնում՝ տարբեր լեզուներով։ Գրքային ֆորմատի թվայնացում, կրիչների վրա տեղադրում։
Նշվածների մեջ Ձեզ անհրաժեշտ ծառայությունը չգտնելու դեպքում մի վարանեք կապ հաստատել մեզ հետ։
Մենք պատրաստ ենք քննարկել ձեր նախագծի համար անհրաժեշտ լուծումները և կազմել ձեր անհատական գնառաջարկը։ Ուղղակի անցեք հղումով, լրացրեք ձեր նախագծի համառոտ նկարագիրը և մենք անպայման կապ կհաստատենք ձեզ հետ։
Մենք իրականացնում ենք ցանկացած մեծության և բարդության աշխատանք՝ լինի դա անհատական պատվեր, թե կազմակերպության լիարժեք նախագիծ։