Google նոր XR ակնոցները


Վերջերս Google-ը հանրության դատին հանձնեց իր նոր՝ «Google XR Glasses» ընտանիքը, որն աշխատում է Android XR օպերացիոն համակարգով և ինտեգրում է Gemini արհեստական բանականությունը: Մոդելը մշակվել է համատեղ Samsung եւ Qualcomm ընկերությունների հետ՝ օգտագործելով Snapdragon AR1+ պլատֆորմ, որը թույլ է տալիս իրական ժամանակում փոքր լեզվային մոդելներ (մինչեւ մեկ միլիարդ պարամետր) շահարկել առանց բջջային հեռախոսի կամ մշտական ինտերնետ կապի։


Ակնոցներն արտաքնապես չեն տարբերվում սովորականներից՝ թեթև շրջանակներով ու հարմար ոսպնյակներով, որոնք սակայն տեղավորում են բարձր լուծաչափի էկրաններ: Ակնոցների հիմնական հնարավորություններից են՝

․ թարգմանություն բազմաթիվ լեզուներից իրական ժամանակում,
․ քայլ առ քայլ նավիգացիա Google Maps-ով,,
․ բարդ օբյեկտների ճանաչում (օր․՝ գրքեր, լուսանկարներ/տեսանյութեր, ծաղիկներ),
․ ձայնային կառավարում՝ Gemini-ի միջոցով։

Մեծածախ վաճառքի առաջին փուլը նախատեսված է 2025թ. վերջին, իսկ սարքի արտադրողը կլինի Samsung-ը՝ Project Moohan համագործակցության շրջանակներում:


Փաստացի, այս և նմանատիպ ակնոցների գլոբալ արտադրությունը կմեկնարկի մեր՝ բջջային հեռախոսներից հոգնած, բազմաչարչար ձեռքերի ազատագրումը՝ հնարավորություն տալով փոխարինել սմարթֆոնային կախվածությունը նոր, ավելի օրգանիկ ինտերֆեյսներով:
Կփոխվի ճանապարհորդության, հեռավար աշխատանքի, կրթության, բժշկական խորհրդատվության բնույթը՝ ֆիզիոթերապիայից մինչև հեռարձակվող վիրահատական ընթացակարգեր։


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

hy